Երեկ Կալիֆորնիայում մեքենան դուրս է եկել երթևեկելի գծից և տեղի է ունեցել խոշոր ավտովթար: Երեք մեքենա բախվել են իրար, որի արդյունքում զոհվել է վեց մարդ. հաղորդում է Associated Press-ը:
Ոստիկանությունը ձերբակալել է վարորդին՝ 21-ամյա Օլիվյա Քալբրեֆին, ով մեղադրվում է անսթափ վիճակում մեքենան վարելու մեջ, որի պատաճառով էլ տեղի է ունեցել ավտովթարը: Մեղադրյալը տարբեր մարմնային վնասվածքներով այժմ գտնվում է հիվանդանոցում:
Ինչպես հայտնում է ոստիկանությունը, միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 9-ի վաղ առավոտյան Ֆոնտանա քաղաքում ՝ ոչ հեռու Լոս Անջելեսից: 4 մարդ տեղում մահացել են, իսկ ավելի ուշ 2 մարդ էլ մահացել են հիվանդանոցում: