Հայաստանի գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը դիտարկումներ է անցկացնում ձվի շուկայում՝ ստացված բողոքների, ինչպես նաև մամուլում եղած հրապարակումների հիման վրա, ըստ որի` խանութներում վաճառվում են ներկրված ժամկետանց ձվեր՝ 3 ամիս պիտանիության ժամկետով:
Դիտարկումների արդյունքում թերի մակնշմամբ կամ ժամկետանց ձվեր հայտնաբերելու դեպքում դրանց վաճառքը կկասեցվի և շուկայից դուրս կհանվի: Ծառայությունը խոստանում է այդ գործընթացին հետամուտ լինել թե՛ քաղաք Երևանում և թե՛ ՀՀ մարզերում:
Ծառայության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ համաձայն ՀՀ կառավարության «Ձվի և ձվամթերքի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» 1438-Ն որոշման՝ օդի ջերմաստիճանի 0O-20OC և 85-88% հարաբերական խոնավության պայմաններում Ա դասի «Էքստրա» տեսակի ձվերը պահում են 7 օրվանից, Ա դասի 1-ին տեսակի ձվերը` 25 օրվանից, լվացված ձվերը` 12 օրվանից ոչ ավելի: Բ դասի ձվերը պահում են 5OC -ից մինչև 20OC օդի ջերմաստիճանի պայմաններում, իսկ այս դասի ճաքած ձվերը թույլատրվում է օգտագործել սննդի կամ ոչ պարենային ապրանքների արտադրությունում` 0OC-ից մինչև 5OC ջերմաստիճանում պահելու դեպքում: