Ղարաբաղի խնդիրը դրականորեն կլուծվի միայն այն դեպքում, եթե Հայաստանը լինի ուժեղ թե քաղաքականապես, թե տնտեսապես, որպեսզի կարողանա թելադրել ուրիշներին: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում, անդրադառնալով Ղարաբաղի հիմնախնդրի լուծմանը, այս մասին նշեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:
«Եթե Հայաստանը չլինի Ադրբեջանի պես ուժեղ, ապա հաղթանակը իր ձեռքը չի լինի», - նշեց նա, հավելելով, որ Ադրբեջանը ունի գեոպոլիտիկ դաշնակից ի դեմս Թուրքիայի, իսկ Հայաստանը այդպիսի դաշնակից չունի:
Քաղաքագետի խոսքերով, այսօրվա դրությամբ այդ խնդիրը շահավետ է լուծել այն գերտերությանը, որը կկարողանա այդտեղ տիրապետություն սահմանել:
«Սակայն այստեղ կա Թուրքիայի գործոնը: Այդ խնդրի արագ լուծումը կլինի ի վնաս Հայաստանի: Հայաստանը չունի այն կոզրը, որով կկարողանա հաղթող դուրս գալ այս հարցում», - նշեց նա: