Ուկրաինացի հայտնի քաղաքական վերլուծաբան Վիկտոր Ուկոլովը իր կարծիքն է հայտնել Եվրոխորհրդարանի ավստրացի պատգամավոր՝ Էվալդ Շտրադելի Facebook-յան գրառման վերաբերյալ, որտեղ խոսվում է Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչոման մասին: Այս մասին գրում է analitikaua.net-ը:

Մասնավորապես նա նշում է, որ Ռուսաստանի ճանաչումից շատ բան է կախված: Եթե Ռուսաստանը ճանաչի Ղարաբաղի անկախությունը, ապա մյուս երկրները ավելի կհստակեցնեն իրենց որոոշումը այս հարցի շուրջ:

Հիշեցնենք, որ փետրվարի 5-6-ը Ստարբուրգում տեղի է ունեցել Հայաստան- Եվրամիություն խորհրդարական համագործակցության 14-րդ նիստը: Եվրոպացի պատգամավորը նշել է Եվրոպական միությունն ու այդ միության երկրները պետք է ընդունեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ՝ որպես ինքնիշխան պետություն: