«ԱԳՆ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ այսօր-վաղը Ալեքսան Հարությունյանը կդառնա «նորին գերազանցություն պարոն»՝ առնվազն նախարարի խորհրդական։
Եվ չնայած ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի նախկին ղեկավար ու Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախկին նախագահ Ալիկ Հարությունյանը մինչ այդ պաշտոններին անցնելը դիվանագիտական ծառայություն էր անցնում Ֆրանսիայում ՀՀ դեսպանատանն ու լրատվամիջոցներով էլ ասել էր, թե հանգստանում է և մտադիր չէ ու անգամ չի պատկերացնում դիվանագիտական կարիերայի վերսկսումը։ Նրա խոսքով, դիվանագիտական աշխատանքն ուղղակի ջահելություն է եղել՝ «...երբ 27-28-29 տարեկան էի»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։