«Հրապարակը» գրում է. «Մեր տեղեկություններով՝ Աժ-ում տեղադրված տեսախցիկները ոչ թե նրա համար են, որ Հովիկ Աբրահամյանը հետևի, թե ինչ են անում պատգամավորները, իր ենթակաները, առավել ևս լրագրողները՝ խորհրդարանի միջանցքներում և այլոց սենյակներում, մանավանդ որ սովորություն ունի զանգել պահնորդային ծառայություն և հետաքրքրվել՝ էս ինչ լրագրողը շենքում է, որ կողմերում է, այլ, առաջին հերթին, հենց Հովիկ Աբրահամյանին են հետևում։

«Էս խառը ժամանակներում պետք է իմանալ, թե ով է գալիս, ով է գնում Աժ»,– տեղեկացրեց պահնորդային ծառայության մեր աղբյուրը, որովհետև «այդ քանակի տեսախցիկներ, առանց Ազգային անվտանգության ծառայության և երկրի առաջին դեմքի թույլտվության հնարավոր չէր բերել Աժ»։

Բայց Աժ-ում կա նաև այլընտրանքային տարբերակը՝ նկատեցինք մենք. Աժ այգում, ծառերի տակ են զրուցում։ «Այնտեղ նույնպես այլևս ձեր կարծածի չափ ապահով չէ»,– բազմանշանակ ավելացրեց մեր «աղբյուրը»։ Բայց 27-ին զենքերն ինչքա՜ն «ապահով» ներս բերեցին։ «Ժամանակները փոխվել են»,– արձանագրեց նա»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։