Նախօրյակին Իրանը հայտարարել է երկու բալիստիկական հրթիռների հաջող փորձարկման մասին, -տեղեկացնում է IRNA- ն:
《Մենք հաջող փորձարկեցինք բալիստիկական հրթիռների նոր դաս, անջատողական գլխամասով, ինչպես նաև լազերային նշանառությամբ 《Բինա》հրթիռը, որը երկիր-օդ դասին է պատկանում》մեջ է բերում գործակալությունը պաշտպանության նախարար Հուսեյն Դեգանի խոսքերը:
Ինչպես նշվում է այն միտված է Իսլամական հեղափոխության 35 ամյակին:
Նախարարի խոսքերով հրթիռները օժտված են հակահրթիռային պաշտպանության համակարգից խուսավարելու հնարավորությամբ: Անունը և հեռահարությունը նոր հրթիռների չի նշվում:
Իրանական ամենահեռահար բալիստիկական հրթիռներն են Shahab-3/3Բ, որոնք ստեղծվել են հյուսիս կորեական Rodong հրթիռների հիման վրա: Նրանց հեռահարությունը կազմում է մինչեւ երկու հազար կիլոմետր, ինչը հնարավորություն կտա Իրանին հարվածելու Իսրայելին և այդ հեռավորության վրա գտնվող նշանակետերը:
Դավիթ Սոֆիյան