Երգչուհի Վալերիան կրկին մայր է դառնալու: Սակայն այս անգամ երգչուհին և նրա ամուսինը՝ պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինը, սպասում են իրենց առաջին երեխային: Այս մասին գրում է ДНИ.ru-ն։

Ինչպես գրում է կայքը, ամուսինները վերջերս են իմացել, որ Վալերիան կրկին մայրանալու է: 45-ամյա երգչուհու և 44-ամյա պրոդյուսերի ընտանիքում երկար սպասված համալրում կլինի։

Այժմ երգչուհին գտնվում է հղիության 2-րդ ամսում: Նա իրեն հրաշալի է զգում և չի պատրաստվում հետաձգել առաջիկա շրջագայությունը, սակայն իմանալով այս հրաշալի նորությունը, երգչուհին դադարեցրել է նոր պայմանագրեր կնքել:
Վալերիան և Պրիգոժինը միասին են արդեն 11 տարի։