Բրիտանական խորհրդարանը ընդունել է օրինագիծ, ըստ որի արգելում է ծխելը ավտոմեքենաներում՝ հատկապես երեխաների ներկայությամբ: Այս մասին փետրվարի 10-ին հաղորդել է Agence France -Presse-ը: Իսկ The Daily Express հստակեցնում է, որ նախագիծը վերաբերում է միայն Անգլիայի և Ուելսին:
Ի պաշտպանություն այս նախաձեռնության պալատի 376 անդամ կողմ է քվեարկել, իսկ դեմ ընդամենը 107: Այս օրինագիծը պաշտպանել է նաև վարչապետ Դեյվիդ Քեմերոնը , ով անձամբ չի մասնակցել քվեարկությանը :Օրինագիծը թույլ է տալիս, որպեսզի կառավարությունը պատժամիջոցները կիրառի՝ ծխելու արգելքը խախտելու դեպքում:
Նախկինում այս օրինագծի վերաբերյալ իրենց աջակցությունն են հայտնել երեխաների իրավունքները պաշտպանող բազմաթիվ բժիշկներ: