Կանադայում  երեխայի ծնող են դարձել միանգամից 3 մարդ: Սա հնարավոր է դարձել շնորհիվ նոր օրենսդրության: Այս մասին գրում է koresspondent.net-ը՝ հղում անելով The National Post-ին:

Կանադայի Վանկուվեր քաղաքում երեխայի ծնողներ են պաշտոնապես ճանաչել երեք մարդու: Երեխայի ծննդյան վկայականի մեջ առաջին անգամ երեք անուններ է գրվել, որը հնարավոր է դարձել շնորհիվ նոր օրենսդրության :

Պարզվում է, որ նորածին աղջիկը լեզբուհի զույգի և նրանց ընկերոջ համատեղ երեխան է: Վանկուվերում, սա առաջին դեպքն է, երբ երեք մարդ միանգամից երեխայի ծնողն են ճանաչվել՝ առանց դատական գործընթացների:

Ըստ զույգի խոսքերի, նրանք ցանկացել են, որ իրենց երեխան հայր ունենա, այլ ոչ թե անանուն դոնոր: