Ամերիկացի հանրահայտ ռեփեր Քանյե Ուեսթը սահմանափակ քանակությամբ կարմիր Nike մարզակոշիկներ է ստեղծել` իր իսկ դիազայնով, որի մի զույգը eBay առցանց խանութում հասել է աստղաբաշխական գնի՝ 16 մլն դոլարի։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը:
Ինչպես նշվում է նյութում, Nike Red October կոչվող մարզակոշիկների գինը խանութում ընդամենը 360 դոլար է, և անհասկանալի է, թե ինչու է eBay-ում այն միլիոնների հասել։
Մարզակոշիկների տերը՝ Բրեթ Թուգուդը, հայտնել է, որ դրանց վաճառքից ստացված միլիոնավոր դոլարները բարեգործության նպատակով են օգտագործվելու։ Աղբյուրը նաև հաղորդում է, որ առցանց աճուրդի ավարտին մնացել է ընդամենը 6 օր և չի բացառվում, որ նմուշը վաճառվի 16 միլիոն դոլարից էլ բարձր գնով։