Երևանի թիվ 27 դպրոցի տնօրեն Սուսաննա Սարգսյանը Երևանի քաղաքապետի փետրվարի 1-ի կարգադրությամբ ազատվել է աշխատանքից։ Այս մասին հայտնում է Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը:
Հիշեցնենք, որ թիվ 27 դպրոցի տնօրեն Սուսաննա Սարգսյանը Շենգավիթի վարչական շրջանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել է պետական բյուջեից խոշոր չափի գումար յուրացնելու համար:
Նշենք նաև, որ նա այն նույն ուսուցչուհին է, որին քաղաքապատարանի աշխատակցի անփույթ վերաբերմունքի պատճառով դատապարտվելուց հետո շնորհավորանքի և շնորհակալության խոսքեր էին ուղակվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից: