Հայկական Սփյուռքի նախաձեռնությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը քննարկվել է Բրիտանական խորհրդարանում: Հայամետ պատգամավոր Սթիվեն Փաունդը առաջարկել է բրիտանական պալատի խորհրդարանում լսումներ անցկացնել` իմանալու Մեծ Բրիտանիայի քաղաքական դիրքորոշումը՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտության հարցի շուրջ: Այս մասին հայտնում է haqqin.az.-ը:
Հիշեցնենք, որ այս պատգամավորը ներառված է եվրոպական պատգամավորների «սև ցուցակում» , որոնց չի թույլատրվում մուտք գործել Ադրբեջան: 2007թ– ին Սթիվեն Փաունդը, առանց Ադրբեջանի կառավարության թույլտվության, այցելել է Հայաստան և Լեռնային Ղարաբաղ: