«Ժամանակ» թերթը գրում է. «Անցած շաբաթ տեղեկատվական արտահոսք եղավ, համաձայն որի՝ ՀՀԿ ԳՄ վերջին նիստերի ժամանակ խոսվել է կուսակցության քարոզչական խնդիրների մասին, եւ որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը փորձել է այն կենտրոնացնել իր ձեռքը, քանի որ ինքն է քաղաքական հանձնաժողովի նախագահը։

Սակայն ընթացքում հասկանալի է դարձել, որ թե՛ ՀՀԿ-ի՝ Հ. Աբրահամյանի ազդեցության տակ չգտնվող անդամները, թե՛ Ս. Սարգսյանը տուրք չեն տվել նրա այդ ցանկությանը: Հակառակը՝ հասկացրել են, որ իր դեպքում քաղաքական հանձնաժողովի նախագահ լինելը չի նշանակում, թե նա պետք է համակարգի այդ հարցերը: Ավելին՝ հասկացրել են, որ ինքն ընդամենը պետք է մասնակցի նախաձեռնվող քայլերին»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում