«Ժամանակ» թերթը գրում է. «Առաջիկայում ոստիկանության համակարգում շատ ուշագրավ կառուցվածքային փոփոխություն է սպասվում: «Ժամանակի» տեղեկություններով` մասնավորապես հանվելու է մարզային եւ համայնքային ոստիկանապետի պաշտոնն ընդհանրապես: Ավելի կոնկրետ` անցում է կատարվելու մունիցիպալ ոստիկանության:

Այս համակարգի ներդրումը ենթադրում է, որ վարչական շրջաններում եւ մարզերում ստեղծվելու են առանձին «փոքր ոստիկանություններ», որոնց ղեկավարները ոստիկանապետից բացի` ենթարկվելու են թաղապետին կամ քաղաքապետին»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում