Դորտմունդի «Բորուսիան»  ֆուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում դորտմունդցիները նվազագույն հաշվով արտագնա հաղթանակ տարան Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» նկատմամբ:

Միակ գնդակը  խփել է գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, ով աչքի ընկավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի իրացրած անկյունային հարվածից հետո: Մխիթարյանը խաղաց 89 րոպե: