Մինչև փետրվարի 13-ը ներառյալ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով շուկա հանված ձվի դիտարկում է կատարվել:
Այսօր կայացած ասուլիսի ընթացքում դիտարկման մասին խոսեց ՍԱՊԾ սննդամթերքի վերահսկողության պետ Վահե Դանիելյանը, նշելով, որ եղել են ժամկետանց ձվերի իրացման և մակնշման բացակայության մի քանի դեպքեր:
Նա նշեց, որ արդյունքներն ավելի մանրամասն կլինեն դիտարկումներից հետո:
«Եղել է մակնշված համաձայն այն նորմատիվի, որը հաստատված է Ուկրաինայում և դրված էր 65 օր և այդ ձուն մեր հանրապետություն ներկրելուց պահանջ է դրվել, որ այն լինի մեր օրենքին համապատասխան՝ 25 օր: Դրանից ավել չի չի նախատեսվում», - նշեց նա:
Նրա խոսքերով, ժամկետանց ապրանքի հայտնվելը կարող է լինել մի քանիսի անփութության պատճառ:
«Հայտնաբերված խմբաքանակներն այնքան փոքր են եղել, որ միտումնավորության մասին անիմաստ է խոսել», - նշեց նա:
Ծառայության ներկայացուցչի խոսքերով, սխալը եղել է մակնշման մեջ և ձվերի եղած խմբաքանակը դուրս է բերվել շուկայից՝ համապատասխան մակնշում անելու համար:
Նա այդպես էլ հրաժարվեց տալ այն ընկերության անունը, ում կողմից եղել է թերացումը, սակայն լրագրողներին հաջողվեց պարզել, որ խոսքը «Սովռանո» ընկերության մասին է:
Նշենք, որ այս ընկերությունը պատկանում է ԱԺ պատգամավոր Արման Սահակյանին: