Ես չգիտեմ մի երկիր, որտեղ ՍԴ-ն որոշում է կայացնում, սակայն մեկ այլ մարմին այդ որոշումը սխալ է համարում, իսկ նախագահն էլ բան չի ասում այդ մասին: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում, անդրադառնալով Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի ՍԴ-ի որոշմանն ու ԿԲ-ի պատասխանին, այս մասին նշեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկության միության տնօրեն Կարեն Վարդանյանը:
«Ինձ համար պետական կառավարման տեսանկյունից անհասկանալի է, ես չգիտեմ թե նախագահն ինչ է մտածում: Մենք տեսնում ենք, թե ոնց են պետական մարմիններն իրենց ոչ ողջամիտ քայլով ժողովրդին հանում փողոց», - նշեց նա, հավելելով, որ իր մոտ այն տպավորությունն է, որ արտաքին ուժերը ընդդիմություն չտեսնելով՝ օգտագործում են իրենց ազդեցությունը:
Նրա խոսքերով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տեղյակ չէ, թե երկրում ինչ է կատարվում, քանի որ նրան չի հաղորդվում այդ մասին, այլ տեղեկացնում են միայն լավ բաները: