Այսօր կայացած ասուլիսի ընթացքում Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը ներկայացրեց անցնող տարվա ընթացքում Երևան քաղաքում արված աշխատանքներն ու սպասվող փոփոխությունները:
Անդրադառնալով քաղաքում տեղակայված գովազդային վահանակներին, նա նշեց, որ քաղաքապետարանի գովազդային վարչությունը մեծ աշխատանք է տարել, որպեսզի Երևանի կենտրոնական փողոցներից հանվեն այն գովազդները. որոնք չէին համապատասխանում կանոնդադրությանը, կամ փակում էին փողոցներն ու շենքերը:
«Դրանք նոր ձևի են բերվել, ավելի փոքր ծավալների մեջ են և փողոցների վրա փակող ազդեցություն չեն փողնում: Դրանք փոխարինվում են սակավ քանակությամբ, բայց անհրաժեշտ վայրերում գտնվող էլեկտրոնային վահանակներով», - նշեց նա:
Նա անդրադարձավ նաև կենտրոնական փողոցներում սպասվող հյուրանոցների շինարարությանը, նշելով, որ Պուշկին-Աբովյան փողոցների մոտ նախատեսվում է արտասահմանյան բրենդով հյուրանոցային համալիր կառուցել:
«Մոսկվա կինոթատրոնի դիմաց կկառուցվի Գագիկ Ծառուկյանի հովանավորմամբ հյուրանոցային համալիր և ամիսներ անց կլինի դրա նախագիծը», - նշեց նա: