Կրկեսի շենքի մոտ հողային աշխատանքներն ավարտված են, քաղաքապետարանը ստացել է շենքի կառուցման նախագծերը: Այսօր կայացած ասուլիսի ըթնացքում այս մասին նշեց Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը:
«Նախագծերը պատրաստ են, անցել են փորձաքննության բոլոր փուլերը և պատրաստ են շինարարության: Մոտակա երկու-երեք տարում մենք կունենանք ոչ թե վերականգնված կրկես, որը նախկինում էր նախատեսվում, այլ այն կվերածվի բազմաֆունկցիոնալ կառույցի, որը հետաքրքիր կլինի տարբեր տարիքի անձանց համար և կլինի ունիվերսալ», - նշեց նա:
Նա նշեց, որ Երևանը հանձինս այդ կառույցի կունենա մի նոր որակ: Շենքի հարկայնությունը, ճարտարապետի խոսքերով, բարձր չէ՝ չորս հարկ, սակայն դահլիճը նոր մասշտաբի է եկել և կարող է տեղավորել 2000-ից ավել հանդիսատես: