Հնդկաստանում անցկացված Defexpo-2014 սպառազինությունների ցուցահանդեսին մի քանի տասնյակ երկրներ ցույց տվեցին ռազմական տեխնիկայի և սպառազինության իրենց նոր մշակումները: Kalyani Group հնդկական ընկերությունը ցուցադրեց ՀՄՄ-2-ի նոր արդիականացումը:

Բացի հնդկական կազմակերպություննեից արդիականացմանը մասնակցել է նաև իսրայելական Rafael ընկերությունը: Սպասվում է, որ այդ միջազգային համագործակցությայն արդյունքում մեքենայի բնութագրերը միանգամայն կբարելավվեն:

Ինչպես երևում է նկարներից նախագծողները առաջարկում են բավականին նկատելի արտաքին փոփոխություններ: Բացի արտաքին փոփոխություններից ըստ երևույթի փոփոխվելու են նաև ուժային ագրեգատը, ընթացքային մասը, սակայն նորություններ այդ առումով չեն հաղորդվում:

ՀՄՄ-ի մայրական աշտարակի փոխարեն տեղադրվելու է իսրայելական արտադրության հեռակառավարվող մարտական մաս` Samson Mk II: Աշտարակում տեղադրվելու է 30 մմ տրամաչափով ինքնաձիգ թնդանոթ և համակցված գնդացիր, ինչպես նաև նշանառության հարմարանքներ:

Առաջարկված արդիականացման դրական կողմերից է ժամանակակից մարտական մասը , որը կմեծացնի մեքենայի մարտական հնարավորությունները: Samson Mk II-ի բնութագրերից ելնելով, այն փոքրացնում է ռիսկերը մեքենայի անձնակազմի համար, քանի, որ նշանառուն, վարորդը, հրամանատարը և դեսանտը գտնվում են մեքենայի կորպուսի ներսում և անջատված են մարտալրակազմից:

Նշված արդիականացումը պետք է որ հետաքրքրի Հդկաստանի ՊՆ-ին, քանի որ շահագործման մեջ իրենք ունեն շուրջ 2000 ՀՄՄ-2:

Սկզբնաղբյուրը`

ttp://defense-update.com/
http://thumkar.blogspot.ru/
http://rafael.co.il/
http://vestnik-rm.ru/

Պատրաստեց` Դավիթ Սոֆիյանը