«Արարատի» լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը Armsport.am-ին տված հարցազրույցում համեմատել է Հայաստանի ներկայիս հավաքականը 90-ականների թիմի հետ:
- 90-ականների մտածողության խնդիր կար, տղաները դեռ չէին հավատում, որ կարող են Գերմանիայի կամ Պորտուգալիայի նման հավաքականների հետ հասնել դրական արդյունքի: Այն ժամանակ մեր հավաքականում ոչ ոք չի խաղացել փողի համար, միակ նպատակը եղել է երկրի պատիվը բարձր պահելը: Մեր այն ժամանակվա ֆուտբոլիստները շատ լավ մակարդակ ունեին:
Արթուր Պետրոսյանը, Հարություն Վարդանյանը, Վարդան Խաչատրյանը, Սարգիս Հովսեփյանը, Ալբերտ Սարգսյանը, Համլետ Մխիթարյանը... Նրանք իրենց կարգով չեն զիջում ներկայիս հավաքականի խաղացողներին և նույնիսկ շատերին գերազանցում են: Իսկ ներկայիս հավաքականն իր արդյունքներով է շատ բան ապացուցում, ինչը պետք է գնահատել,- հայտարարել է ԽՍՀՄ հավաքականի նախկին ֆուտբոլիստը:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					