Մենք մարդկանց գրպանին խփել ենք ոչ թե մեր համար այլ մարդկանց համար: Եթե այդպես ասեք, ուրեմն մենք պետական բյուջեի գրպանին էլ ենք խփել, որովհետև համահավասար փոխանցում ենք գումար նաև պետական բյուջեից: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում, անդրադառնալով այն տեսակետին, թե Կուտակային կենսաթոշակային համակարգը հարվածում է քաղաքացու գրպանին, նման տեսակետ արտահայտեց ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը:
«Ինչու չեք բարձրացնում հարց, թե հնարավոր է լինում ապրել էսօրվա քառասուն հազարով, մենք այսպես ենք անում, որ խնայեն, և հետագայում ստանան օրինակ ութանասուն հազար և կարողանան գոնե նորմալ ապրել», - նշեց նա:
Լրագրողները պատգամավորին հարց ուղղեցին, թե ինչու մինչ այժմ չի օգտվել կամավորից, նա նշեց. «Ես չեմ օգտվել կամավորից, որովհետև ես էլ ձեզ նման չեմ տառապել թոշակի հոգեբանությամբ, չենք մասնակցել, որովհետև չենք մտածել վաղվա թոշակի մասին: Ես չեմ մտածել իմ կենսաթոշակի ապահովության մասին: Եթե ես դառնամ վաթսուն երեք տարեկան և ստանամ քառասուն հազար, կփոշմանեմ այն ժամանակ չմտածելու մասին», - նշեց նա: