ԱՊԱ գործակալությունը հաղորդում է, որ ադրբեջանական բանակում սպան անզգուշությամբ կրակ է բացել համածառայակցի վրա:
Համաձայն տեղեկատվության դեպքը տեղի է ունեցել Նախիջևանում տեղակայված զորամասերից մեկում:
Զորամասի զինծառայող լեյտենանտ Էմին Գումբատովը կրակել է համածառայակից` ավագ լեյտենանտ Սամիր Մամեդովին: Վերջինս տեղափոխվել է հոսպիտալ: