Luxlux.net կայքը հրապարակել է այն օլիգարխների անունները, որոնք իրենց սեփական կուսակցությունն են ունեցել: Առաջին հորիզոնականում է գտնվում միլիարդատեր Միխաիլ Պրոխորովը, որի կարողությունը կազմում է 13,2 միլիարդ ամերիկյան դոլար: Օլիգարխը պաշտոնապես հայտարարել էր իր սեփական կուսակցության բացման մասին, չնայած նախկինում անհաջող փորձ է ունեցել: Նրա կուսակցությունը շատ արագ դուրս եկավ իր վերահսկողությունից, իսկ խորհրդարանական ընտրություններում զբաղեցրեց վերջին տեղը` հավաքելով ձայների 0,6 տոկոսը: 

Երկրորդ տեղում է Տաքսին Չինավատը, որն իր կուսակցությունը հիմնեց 1998 թվականին: Նրա ուենցվածքը գնահատվում է 2-3 միլիարդ ԱՄՆ դոլար: Քաղաքականությամբ նա զբաղվում է 1994 թվականից: Արդեն 2001 թվականին նա դարձավ Թաիլանդի վարչապետ, որն այդ պաշտոնը զբաղեցրեց մինչև 2006 թվականը:

Սակայն 2006 թվականին քաղաքական գործչին մեղադրեցին ահաբեկչության մեջ, իսկ 2007 թվականին դատարանի որոշմամբ նրա կուսակցությունը փակեցին: Այժմ նա ապրում է Մեծ Բրիտանիայում:

Երրորդ հրիզանականում է գտնվում Բադրի Պատարկացիշվիլին, որը վրացի դեմոկրատ է: Նա «Միացյալ Վրաստանի դեմոկրատական կուսակցության» հիմնադիրն է, որի ունեցվածքը կազմում է 12 միլիարդ ամերիկյան դոլար:

Իր կարողությունը պարոն  Պատարկացիշվիլին հիմնականում աշխատել է 20-րդ դարի 90-ական թթ.: Նա համագործակցում էր Բորիս Բերեզովսկու հետ: 2008 թվականի փետրվարին, երբ մահացավ Բադրի Պատարկացիշվիլին, նրա կուսակցությունը աստիճանաբար անհետացավ:

Չորրորդ հորիզոնականը զբաղեցնում է Սիլվիո Բերլուսկոնին, որը Իտալիան առաջ է տանում: «Առաջ Իտալիա» կուսակցությունը նա հիմնադրել է 1994 թվականին: Forbes-ի փորձագետները նրա կարողությունը գնահտում են 7,8 միլիարդ ԱՄՆ դոլար:

Կուսակցության հիմնադրումից հետո, նա միանգամից կարողացավ հաղթել խորհրդարանական ընտրություններում և դառնալ Իտալիայի վարչապետ: Նա այդ պաշտոնը զբաղեցրել է նաև 2001 և 2008 թվականներին: 2008 թվականին «Առաջ Իտալիա» կուսակցությունը միացավ Ազգային ալիանսի հետ` հիմնելով «Ազատության ժողովուրդ» կուսակցությունը:

Հինգերորդ տեղում է գտնվում Լեոնիդ Չերնովեցկին որը քրիստոնյա է և լիբերալ: 2010 թվականի տվյալներով` նրա կարողությունը կազմում է 781 միլիոն ԱՄՆ դոլար: 1995 թվականին նա հիմնեց «Ուկրաինայի քրիստոնեա-լիբերալական» կուսակցությունը: 2006 թվականին նա դարձավ Կիևի քաղաքագլուխը:

Նշենք, որ «Ուկրաինայի քրիստոնեա-լիբերալական» կուսակցությունը ինքնուրույն չի մասնակցել խորհրդարանական ընտրություններին: Այն եղել է «Մեր Ուկրաինայի» կազմում: