ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով երեկ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի դիտարկումներին, ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Արմեն Աշոտյանը այն մարդը չէ՛, ով կարող է դատել ինչի առիթ ունեմ եւ ինչի առիթ՝ ոչ:
Բայց որպես ԱԺ պատգամավոր հավաստիացնում եմ՝ նա դեռ առիթ կունենա պատասխան տալու, թե այդ ինչպե՞ս է հաջողացրել Երեւանի տնտեսագիտական համալսարանն ու Գյուղատնտեսական համալսարանը դարձնել քաղաքական (հանրապետական) խուլիգանների որջ:
Իսկ Մարտի 1-ի թեմայով մենք դեռ խոսակցություն կունենանք իր նախկին եւ ներկա բոսերի հետ»: