Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի գործով հերթական դատական նիստը կկայանա այսօր: Այս մասին YerevanNews.am-ը տեղեկացավ Datalex տեղեկատվական համակարգից:
Գործը քննվում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Նապոլեոն Օհանյանի ղեկավարությամբ:
Նշենք նաև, որ մեղադրական եզրակաղության մեջ նշված է, որ Դավիթ Յուրիկի Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 04.10.2013 թ ժամը 19:20-ից մինչև 12.10.2013 թ ժամը 01:31-ն ընկած ժամանակահատվածում ԻԻՀ -ում գործով չպարզված հանգամանքներում առանց իրացնելու նպատակի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերի`ընդհանուր 106 գրամ կշռով <<հաշիշ>> տեսակի թմրամիջոց ,որից 7.0 գրամ կշռով թմրամիջոցը փաթաթել է ռետինե մատնոցների մեջ ու կուլ տվել ,իսկ 99.0 գրամը պահել է ձեռքի պայուսակում և 12.10.2013 թ ժամը 01:31-ի դրությամբ մաքսանենք ճանապարհով` մաքսային հսկաղությունից թաքցնելով ՀՀ պետական սահմանի Մեղրիի անցակետով թմրամիջոցն ապօրինի տեղափոխել է ՀՀ ;
Որպես իրեղեն ապացույցներ են ճանաչվել 97.3 գրամ,6.8 գրամ և 1.3 գրամ <<հաշիշ>> թմրամիջոցներ`1 փաթեթում `փաեթեթավորված և փորձագետի թիվ 13-360 կնիքով կնիքված վիճակում,ր հատ նարնջագույն ,7 հատ <> և 2 հատ <> դեղահաբերը `1 փաթեթում փաթեթավորված և փորձագետի թիվ 13-3606 կնիքով կնիքված վիճակում ,Դ.Վարդանյանի որովայնի և տազի համակարգչային տոմոգրաֆիայի լազերային սկավառակն ու ժապավենը `1 փաթեթում փաթեթավորված :
Հիշեցնենք, որ առաջաին դատական նիստը եղել էր փետրվարի մեկին: