Կենսաթոշակային նոր համակարգն ասում է, որ յուրաքանչյուրն ինքն իր թոշակը ձևավորի և հետո ստանա: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում այս մասին նշեց քաղաքական գործիչ Սամվել Նիկոյանը, հավելելով, որ իշխանությունը գնում է այս քայլին, որպեսզի տարիներ հետո լավ լինի այն աշխատողի համար, ով կստանա:
«Մի մասը դա նորմալ է համարում, մի մասը չի հավատում: Կա երկու գործոն, մեկը քաղաքական մոտեցում, մյուսը անձնային և այս երկուսը միացրած ստացվում է այն պատկերը, որը կա», - նշեց նա:
Նրա խոսքերով, կամավոր հիմունքները և պարտադիրն իրենց արդյունավետությամբ տարբերվում են , քանի որ կամավորի դեպքում այդքան գումար չէր հատկացվի:
Նա նշեց մի քանի դեպքեր, թե երբ կարող են վերցնել այդ թոշակները:
«Եթե քաղաքացիությունը փոխում է, ստանում է այդ գումարները: Ենթադրենք նա կորցնում է իր աշխատունակությունը երրորդ աստիճանի, նա անմիիջապես կարող է ստանալ», - նշեց նա, հավելելով, որ կա նաև մահանալուց հետո ժառանգելու իրավունք:
Անդրադառնալով ՍԴ-ի որոշմանը, նա նշեց, եր անկախ ՍԴ-ի որոշումից հունվար-փետրվար ամիսների գումարները պետք է փոխանցել: