Այսօր կայացած ասուլիսի ընթացքում քաղաքական գործիչ Սամվել Նիկոյանն անդրադարձավ ԱԺ չորս ոչ իշխանական ուժերի՝ կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությանը և հարց ուղղեց, թե եղե՞լ է մի կառավարություն, որի նկատմամբ հրաժարականի պահանջ չի եղել: 

«Բա ընդդիմության գործն էլ դա է, պետք է պահանջի , բանավիճի: Թող միավորվեն, տեսնենք ում հրաժարականն են պահանջում», - նշեց նա:

Վկայակոչելով օրենքը, նա նշեց, որ քաղաքական մեծամասնության և նախագահի որոշմամբ պետք է կառավարությունը հրաժարական տա:

«ԱԺ-ում ևս մեկ օր դարձնել քննարկման և քննադատության առարկա կառավարությանը, որը միշտ լինում է, հայհոյել, հետո քվեարկության դնել, որը չի անցնի», - նշեց նա: