«Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը վերջերս սկսել է լրջորեն նախապատրաստվել ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնելուն։ Սա հատկապես այն բանից հետո, երբ Տիգրան Սարգսյանի կառավարությունը, ըստ էության, չկարողացավ կատարել 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու մասին Ս. Սարգսյանի հանձնարարականը, և հիմա սպասվում է, որ երկրի ղեկավարը գուցե ցրի կառավարությունը։
Ինչպես փոխանցում են «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները, Վ. Սարգսյանը նույնիսկ սկսել է տարբեր խմբեր գործուղել ՌԴ՝ համապատասխան շրջանակների հետ այդ ուղղությամբ լոբբիստական աշխատանք տանելու համար։
Նախագահի նստավայրից. սակայն, երեկ չհաջողվեց մեկնաբանություններ ստանալ այս առնչությամբ. «Ժողովուրդ»-ի հարցումը մնաց անպատասխան»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։