ԵԿՄ վարչության 10-րդ հանագումարին բացման խոսքով հանդես եկավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Ողջունելով բոլոր ԵԿՄ անդամներին, նա նշեց, որն այս համագումարը տեղի է ունենում մի ժամանակ, երբ չկա ոչ պատերազմ, ոչ խաղաղություն:
«Ադրբեջանը սահմանի մոտ կրակոցներ է արձակում, որի պատճառով զոհվում են մեր զինվորները, որը կարելի է անվանել մարդասպանություն:
Պատերազմ սկսելու համար նրանք չունեն միջոցներ և սա իրենց բնակչությանը ներկայացնու մ են որպես պայքար Ղարաբաղի համար»,- նշեց նախագահը:
Նրա խոսքերով՝ զինադադարի այս 20 տարիների ընթացքում Արցախը բուժում է իր վերքերը:
«Ադրբեջանի իշխանությունները խրոխտ ելույթի համար նյութ չունեն և ապագայում չեն էլ ունենա: Նրանց թվում է, եթե մենք չենք մոլորեցնում մեր ժողովրդին՝ մենք թույլ ենք, եթե մենք հրապարակային քննարկում ենք մեր խնդիրները՝ մենք թույլ ենք: Նրանք չեն էլ կարող այդ ամենը հասկանալ, քանի որ այս խնդիրները նրանց հասու չեն: Հենց դրա համար էլ մենք հաղթել ենք, հենց դրա համար էլ մեր հաղթանակը իրողություն է»,- նշեց Սարգսյանը, հավելելով, որ այսօր մենք վկա ենք Ադրբեջանի ճոռոմախոս քարոզչությունը, որը միևնույն է ոչ մի տեղ չի տանում: