Հայաստանի Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունում է, որ բանակում առկա են արատավոր երեւույթներ` միաժամանակ առաջարկելով միասին պայքարել դրանց դեմ: Այս մասին այսօր` փետրվարի 15-ին Երկրապահ կամավոր միության 10-րդ հոբելյանական համագումարից առաջ լրագրողներին ասաց Պաշտպանության նախարարը:
«Մենք իհարկե բանակի մասին կառուցողական քննադատությունը եւ շատ դեպքերում հասարակությունն է հենց մեզ ուղղորդում, թե ինչ ոնց անենք, նորմալ ենք ընդունում եւ այդ ուղղությամբ աշխատում ենք: Միեւնույն ժամանակ էլ սա մեր հարազատ բանակն է, իմը չէ, մեր ժողովրդինն է»,- ասաց նախարարը:
Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում տեղի է ունեցել Երկրապահ կամավորական միության 10-րդ հոբելյանական համագումարը, որին մասնակցել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ եւ ԼՂՀ պաշտպանության նախարարները: