2013թվ. թողարկման «Աշխարհի նոր աշխարհագրություն» լատվիական դասագրքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, Հարավային Օսիան և Աբխազիան պատկերված են որպես առանձին անկախ պետություններ,- գրում է haqqin.az կայքը:
Դասագիրքը նախատեսված է դպրոցների միջին դասարանների համար:
Այս փաստը բավականին մեծ արձագանք է բարձրացնում Ադրբեջանի թուրքերի շարքերում և միանշանակ նրանք այս ամենը համարում են սադրանք հայերի կողմից ու «արդարություն» պահանջում` հույս դնելով ԱԳՆ-ի կատարվելիք աշխատանքի վրա:
Իսկ մեզ մնում է ուրախանալ և պայքարել որպեսզի ադրբեջանական լրատվամիջոցներին չհավատացողների թիվը օրեց օր ավելանա: