Մոսկվայում ոստիկանները ձերբակալել են Վրաստանից «օրենքով գող» Միրո Ամադյանին, ով քրեական աշխարհում առավել հայտնի է Միրոն մականունով:

«Փաստաթղթերի ստուգման ժամանակ նա ներկայացրել է կեղծ, ուրիշ անունով անձնագիր: Օպերատիվ տվյալներով, Ամադյանը փորձել է վերահսկողություն իրականացնել հանցախմբերի նկատմամբ, ովքեր զբաղվում են գողություններով». – ասվում է հաղորդագրության մեջ:

Ոստիկանության տվյալներով, նա Մոսկվայի շրջանում բնակվել է օրինականորեն: Ներկա դրությամբ քննարկվում է նրա` հայրենիք արտահանձման հարցը, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: