Երգչուհի Եվա Ռիվասը երեկ ֆեյսբուքի իր էջում հրապարակել է գրությամբ նկար, որում նշված է հետևյալը.
«Հենց նոր НТВ հեռուստաալիքով իմ նկարը ցուցադրեցին այն աղջիկների նկարների շարքում, որոնք 40000 ռուբլի էին վճարել, որպեսզի իրենց ընտրի ինչ-որ մեծահարուստ՝ մեկ ամիս համատեղ կյանքի համար»:
Նա նշել է, որ այդ ամենը սուտ է և չի համապատասխանում իրականությանը: Երգչուհին պատրաստվում է դատի տալ այդ հեռուստաընկերությանը: