Երգչուհի Եվա Ռիվասը երեկ իր էջում հրապարակեց մի գրությամբ նկար, որում նշված էր հետևյալը.
«Հենց նոր НТВ հեռուստաալիքով իմ նկարը ցուցադրեցին այն աղջիկների նկարների շարքում, որոնք 40000 ռուբլի էին վճարել, որպեսզի իրենց ընտրի ինչ-որ մեծահարուստ՝ մեկ ամիս համատեղ կյանքի համար»:
Եվան նշեց, որ այդ ամենը սուտ է և չի համապատասխանում իրականությանը: Երգչուհին պատրաստվում է դատի տալ այդ հեռուստաընկերությանը: