Ժառանգության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հանդես է եկել ազգային տարեկան ուղերձով, որն ամփոփում է նախագահական ընտրություններից հետո մեկ տարում տեղի ունեցածը: Հիշեցնենք, որ անցյալ տարի այս օրը տեղի ունեցավ ՀՀ նախագահի ընտրությունները:
Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքերով, վերջերս գործող նախագահ Սերժ Սարգսյանը մի խոսք է ասել, որի հետ կարելի է համաձայնվել:
«Սերժ Սարգսյանը մեծ բեմից վերջերս ասաց միայն զենքով կա փրկություն, միգուցե տեքստից դուրս էր ասված, լեզվի սայթաքում էր, բայց պետք է ասել, որ մեր ժողովուրդն այս հարցում համաձայն է նրա հետ», - նշեց Նա« հավելելով, որ երկիրը գբտնվում է ծայրահեղ վատ վիճակում:
«Քանի դեռ ուշ չէ և տակավին չենք մոտեցել քաղաքացիական պատերազմի շեմին, մենք պետք է այլ համապետական լուծում գտնենք այսօրվա մեր ճգնաժամին», - նշեց նա, հավելելով, որ պետք է միասին ճեղքել այս փակ շրջանը:
«Այսօր փետրվարի 18-ն է, անցյալի և ապագայի ջրբաժանը: Ուղիղ մեկ տարի է անցել նախագահական ընտրություններից, որը մեկ անգամ ևս փաստեց ժողովրդավարություն հաստատելու ահնարինությունը: Մեկ տարին ակնթարթ է, բայց և մեծ ժամանակ ամեն ինչ կշռադատելու և հետագա քայլերը ձևավորելու համար», - նշեց նա:
Ժառանգության առաջնորդի խոսքերով, իրենք հավաքվել են՝ հասկանալու համար, թե որտե՞ղ իրենք սայթաքեցին և ի՞նչ պետք է անեն հետագայում: