Օրեր առաջ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում տեխնիկական կարգավորումների հարցերով նախարար Վալերի Կորեշկովը հայտարարել էր, որ Մաքսային միության երկրների տարածքում արգելվում է ժանյակավոր ներքնազգեստների արտադրությունը, ներկրումն ու վաճառքը:
Այսօր լրագրողները ասուլիսում ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարներ Գարեգին Մելքոնյանից ու Տիգրան Հարությունյանից հետաքրքրվեցին, թե արդյոք Հայաստանում էլ է արգելվելու ժանյակե ներքնազգեստների ներկրումն ու վաճառքը:
Գարեգին Մելքոնյանը նշեց, որ Ռուսաստանը կարող է արգելել միայն արտադրանքն ու ներկրումը, սակայն ՄՄ այլ երկրներից ներկրումն այլ երկիր՝ չի կարող: Իսկ փոխնախարար Տիգրան Հարությունյանն էլ նշեց, որ նա այդ ոլորտի մասնագետը չէ, և հաստատեց իր գործընկերոջ տեսակետը: