Ինչպես հայտնում է kazanpress.ru-ն, երեկ Կազանում, «Ակսյոնով-ֆեստ» փառատոնի շրջանակներում, տեղի է ունեցել «Աստղային տոմս-2013» մրցանակաբաշխությունը: 300 ստեղծագործություններից ընտրվել և մրցանակի են արժանացել ընդամենը երկուսը:
Պոեզիա անվանակարգում հաղթել է երիտասարդ բանաստեղծ, ՀԳՄ անդամ, գրականության ոլորտում Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակին արժանացած, «Երբ մենք չաղոթեցինք» ժողովածուի հեղինակ Հարություն Հովակիմյանը:

Արձակ անվանակարգում մրցանակ է ստացել սանկտպետերբուրգցի գրող, լրագրող, երաժիշտ Եվգենի Բաբուշկինը:

Նշենք, որ Հարություն Հովակիմյանն իր բանաստեղծությունն ընթերցել է նախ հայերենով, ապա նոր ռուսերենով: