«Հայկական ժամանակը» գրում է. «Ադրբեջանում վաճառվում է հայկական արտադրության կարտոֆիլ։ Այս մասին երեկ տեղեկացրել են ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ։ Թե ինչ ճանապարհով է հայկական կարտոֆիլը հայտնվել Ադրբեջանում, դեռ հստակ հայտնի չէ:

Այնուամենայնիվ, արձագանքելով այս տեղեկություններին՝ Ադրբեջանի մաքսային կոմիտեն հայտարարել է, թե հայաստանյան արտադրության կարտոֆիլ չէր կարող հայտնվել Ադրբեջանում, քանի որ սահմանին դրա ներկրման թույլտվություն տալիս, ստուգվում են անհրաժեշտ փաստաթղթերը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։