Հայ սպա Գուրգեն Մարգարյանը Սպանվել է ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի կողմից 2004 թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում։ Թաղված է Եռաբլուր զինվորական պանթեոնում։
2004 թվականի փետրվար ամսին Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում էր գտնվում ՆԱՏՕ-ի «գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական ծրագրի շրջանակներում։ Փետրվարի վաղ առավոտյան ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարել է Մարգարյանին քնած ժամանակ՝ հասցնելով 16 կացնի հարված դեմքին։


