Ինչպես արդեն հայտնի է, ԱԺ չորս ոչ իշխանական ուժերը պատրաստվում են անվստահություն հայտնել կառավարությանը և այժմ քննարկում են անվստահություն հայտնելու ժամանակացույցն ու ձևը: Այս հարցի հետ կապված կարծիքներ են հայտնել թե պատգամավորները, թե նախարարները: Այսօր էլ լրագրողները փորձեցին Քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանի տեսակետը լսել չորս ոչ իշխանական ուժերի նախաձեռնության մասին:

Նախարարը գտնվեց շատ կարճ և միայն նշեց, որ ընդդիմությունը միշտ էլ կարող է նման նախաձեռնություններով հանդես գալ:
Լրագրողները փորձեցին պարզաբանում ստանալ մամուլում շրջանառվող այն լուրերի մասին, թե ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը դժգոհ է ՕԵԿ-ական պատգամավորների աշխատանքից, և թե, շուտով պաշտոնանկություններ են սպասվում:
ՕԵԿ-ական նախարարը նախ լրատվամիջոցներին հորդորեց ինֆորմացիաները ճշտել, նոր հարցնել, ապա հավելեց.

«ՕԵԿ առաջնորդը մեր Արթուր Բաղդասարյանն է, մենք միասին աշխատում ենք և դեռ ճանապարհ ունենք գնալու»: