Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը փետրվարի 20-ը սգո օր է հայտարարել Ուկրաինայում՝ կապված երեկ Կիևում տեղի ունեցած բախումների ժամանակ գրանցված զոհերի հետ:
Նշենք, որ Կիևի կենտրոնում տեղի ունեցած բախումների հետևանքով սպանվել են առնվազն 25 հոգի: Այս մասին հաղորդում է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքը:
Այսօր ուկրաինացի մարզուհիները հրաժարվել են դուրս գալ Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի դահուկավազորդների թիմային մրցումներին:
Հիշեցնենք, որ տուժածների թիվը տարբեր հաշվարկներով կազմում է 500 մարդ: