Ամերիկյան փրկարարները փնտրում են Ջեֆ Բուշին` Ֆլորիդա նահանգի բնակչին: Հենց նրա տան հողը ուրբաթ գիշեր ճեղքվեց, իսկ նա ընկավ փոսը: Գրում է Daily Mail պարբերականը:
Այդ պահին տանը ևս 5 մարդ է գտնվել, սակայն նրանց հաջողվել է փրկվել: Ականատեսների խոսքերով` տան տերը ննջասենյակի հետ միասին ընկել է փոսը, որի լայնությունը և բարձրությունը մոտավոր 6 մետր է: Փրկարարները տեղեկացնում են, որ ամեն ժամ փոսը մեծանում է, ինչը դժվարեցնում է իրենց աշխատանքը: