«168 Ժամը» գրում է. ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը կառավարության հանդեպ տիրող դժգոհությունն արդարացնում է նրանով, թե չկա աշխարհում մի կառավարություն, որից դժգոհ չլինեն։

Մեր թղթակցի հետ զրույցում պատասխանելով այն հարցին, թե իրենց չի՞ անհանգստացնում այն հանգամանքը, որ կառավարության աշխատանքից դժգոհում են, կառավարությանն անվստահություն են հայտնում, Թովմասյանը նշել է. «Աշխարհում չկա մի կառավարություն, որից դժգոհ չլինեն, իսկ եթե կա, այ հենց նման կառավարությանը պետք է անվստահություն հայտնել։ Այն բարեփոխումները, որոնք կատարվելու են, տեւական ժամանակում են տալու իրենց արդյունքները։ Էն չուկչայի օրը չպետք է ընկնել, որ կարտոֆիլը ցանում ա, հաջորդ օրը քանդում ա։ Պետք է սպասես՝ մինչեւ կարտոֆիլը բերք տա»։

Թովմասյանի համոզմամբ՝ կառավարության աշխատանքից կարող են եւ գոհ լինել, եւ գոհ չլինել, բայց այն, որ պետք է համակերպվեն, այլընտրանք չունի»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում