«Հրապարակը» գրում է. «ԵԿՄ համագումարին ներկայացած Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին հարցրինք՝ ինչպե՞ս է վերաբերվում այն խոսակցություններին, որ իրեն շուտով կփոխարինի ԵԿՄ նախագահի որդի, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը:

«Ես հիմարություններին չեմ պատասխանում՝ պաշտոնի հետ կապված»։

Մի՞թե: Դուք երկրապա՞հ եք:

«Այո, ես ամբողջ 93 թվականին կռիվներին մասնակցել եմ»։

Որտե՞ղ եք մասնակցել։

«Զանգելան, Կուբաթլի»։

Մեկ է՝ մարզպետի պաշտոնը, ասում են, ուր որ է՝ կզբաղեցնի ԵԿՄ-ի «որդին»։

«Ուրեմն, իմ պաշտոնանկության հետ կապված՝ ընդհանրապես նմանատիպ ոչ մի խոսակցություն չկա»։

Մի խոսքով, Դուք Կարենին «կոնկուրենտ» չեք համարում Ձեզ։

«Կարենն իր տեղում է աշխատում, ես՝ իմ, ինչ կոնկուրենտության մասին եք խոսում ընդհանրապես»։

Չե՜ք սիրում, էլի, իրեն։

«Աղջիկ չի, որ սիրեմ, իհարկե, հարգում եմ»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։