Այսօր կառավարությունում լրագրողները ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանից հետաքրքրվեցին, թե արդյո՞ք նախարարության աշխատակիցների աշխատավարձից այս ամիս պահումներ իրականացվել են` կապված պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հետ.

«Ովքեր չեն ցանկացել, որ պահումներ արվեն, նրանց աշխատավարձից չեն արվել»,- ասաց Գագիկ Բեգլարյանը և շտապեց հեռանալ: