ԱԺ ՀԱԿ խմբակցությունը 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծ է ներկայացրել: Այսօր խորհրդարանում այս մասին հայտնեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը և նշեց, որ խորհրդարանական ոչ իշխանական ուժերին տեղեկացրել են, որ նախաձեռնելու են ստորագրահավաք, որ առաջիկա քառօրյայում այդ հարցն արտահերթ քննարկման կարգավիճակով ներառվի նստաշրջանի օրակարգ: 

Իսկ արդեն ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում նշեց, որ այս հարցում իրենք կանգնած կլինեն ՀԱԿ-ի նախաձեռնության կողքին: