Այսօր կառավարության նիստի ընթացքում, գործադիրի հավանությունն է ստացել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որով առաջարկվում է պատասխանատվություն նախատեսել նաև գիշերային ժամերին տրանսպորտային միջոցների կողմից անհարկի ձայնային ազդանշաններ արձակելու, ինչպես նաև առանց թույլտվության ողորկափող հրազեն ձեռք բերելու և պահելու համար: Նշված օրենքների նախագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով: