Այսօր մինչեւ աշխատանքային օրվա ավարտը «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները մեկ ամսվա աշխատավարձ կստանան։ 

Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները գործարանի վերագործարկման, ինչպես նաեւ 15 ամիսների աշխատավարձերի վճարման պահանջով բողոքի ակցիա անցկացրին Կառավարության շենքի, այնուհետեւ Նախագահական նստավայրի առջեւ։